Home » 2011 » Մայիս » 22 » Վան դեր Վարտը չի հեռանա
07:35
Վան դեր Վարտը չի հեռանա
Լոնդոնի "Տոտենհեմի" առանցքային ֆուտբոլիստ Ռաֆայել վան դեր Վարտը հայտարարել է, որ չի պատրաստվում տեղափոխվել այլ ակումբ, որը հանդես կգա "Չեմպիոնների լիգայում": Հոլանդիայի հավաքականի խաղացողը, ով առաջին մրցաշրջանն է ավարտում "Ուայթ Հարթ Լեյն" մարզադաշտում, աչքի է ընկել 13 գոլով: Ռաֆայելն իր թիմին ոչ քիչ միավորներ է բերել, որոնք միևնույն է չբավականացրին, որ "Տոտենհեմը" "Չեմպիոնների լիգայի" հաջորդ խաղարկության ուղեգիր նվաճի: Եվ հիմա լոնդոնցիները պայքարում են "Լիվերպուլի" հետ Եվրոպայի լիգայի համար:
Վերջին շաբաթներում բրիտանական մամուլում հայտնվել են լուրեր, ըստ որոնց` վան դեր Վարտը կարող է լքել թիմը` ցանկանալով հանդես գալ "Չեմպիոնների լիգայում": Ռաֆան անձամբ է հերքել նման տեղեկությունները և հայտարարել, որ իրեն լավ է զգում իր ներկայիս ակումբում. "Իհարկե մենք ցանկանում ենք պարբերաբար հանդես գալ եվրագավաթներում: Եվրոպայի լիգայում նույնպես կարելի է լավ փորձ ձեռք բերել, և այդ մրցաշարում հաղթելը հաճելի կլինի: Ինձ դուր է գալիս խաղալ 2-3 օրը մեկ: Այս մրցաշրջանից հաճույք ստացա և անհամբեր սպասում եմ հաջորդին: Շատ կարևոր է Եվրոպայում հանդես գալը: Նկատելի է, որ "Չեմպիոնների լիգայում" ձեռք բերած փորձը մեզ շատ օգտակար եղավ: Կարևոր է, որ մրցաշրջանի վերջին խաղում հաղթենք "Բիրմինհեմին", որպեսզի նվաճենք Եվրոպայի լիգայի ուղեգիրը",-ասել է Վան դեր Վարտը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 420 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 2