Home » 2012 » Հուլիս » 23 » Վան դեր Վարտը վստահ է, որ Մոդրիչը կհեռանա
14:03
Վան դեր Վարտը վստահ է, որ Մոդրիչը կհեռանա
 Լոնդոնյան "Տոտենհեմի" և Հոլանդիայի ազգային ընտրանու կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վարտը, ով ժամանակին հանդես է եկել Մարիդի "Ռեալում", խոսել է դեռևս իր ակումբակից համարվող խորվաթ ֆուտբոլիստ Լուկա Մոդրիչի ճակատագրի մասին` չմոռանալով հիշել իր` մադրիդյան թիմում անցկացրած տարիները: "Արքայական ակումբին չի կարելի համեմատել մեկ այլ թիմի հետ, քանի որ "Ռեալը" աշխարհի ամենամեծ ակումբն է: Մեծ պատիվ էր Մադրիդում խաղալը: Մինչև այսօր էլ շնորհակալ եմ, որ ինձ նման բախտ վիճակվեց: Կարծում եմ` ցանկացած ֆուտբոլիստ էլ ուզում է իր ուժերը փորձել այդ թիմում: Ինչ վերաբերում է Մոդրիչի խնդիրին, ապա ես անձամբ խոսել եմ նրա հետ: Պատմել եմ, թե ինձ հետ ինչ էր կատարվում, երբ "Համբուրգի" ղեկավարությունը չէր թողնում իրականացնել երազանքս: Ես խորվաթ խաղացողի հետ շատ մոտ եմ եղել, կարելի է ասել, որ մեր թիմի հանդերձարանում ամենից մոտիկը հենց նրա հետ եմ եղել: Այժմ բավական բարդ իրավիճակ է, քանի որ ակումբի նախագահը կատաղել է, իսկ Լուկան հուսահատված է: Վստահ եմ մոտակա 3-4 օրվա մեջ ամեն բան կլուծվի. Լուկան կհեռանա թիմից",- ասել է հոլանդացին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 336 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0