Home » 2011 » Սեպտեմբեր » 9 » Վան Լինգեն. "Չէի հավատում, թե ինչ են անում հայերը սլովակների հետ"
16:49
Վան Լինգեն. "Չէի հավատում, թե ինչ են անում հայերը սլովակների հետ"
 Ռուսաստանի ֆուտբոլային միության մարզական տնօրեն Բերտ վան Լինգենն իր բլոգում գրել է, որ երբ դիտել է ԵՎՐՈ 2012-ի ընտրական փուլի շրջանակներում կայացած Սլովակիա–Հայաստան հանդիպումը, չի հավատացել իր տեսածին: Լինգենն իր բլոգում գրել է. "Անկեղծ խոստովանում եմ, որ չէի հավատում աչքերիս: Այնպիսի տպավորություն էր, որ սլովակները չգիտեին Մոսկվայում կայացած խաղի արդյունքը: Իրականում չգիտեմ` դա այդպես էր, թե ոչ… Բայց նրանք շատ հանգիստ էին խաղում և քիչ էր ագրեսիան: Ես ու Դիկն անընդհատ զանգահարում էինք միմյանց: Միևնույն ժամանակ, Հայաստանն էր շատ լավ խաղ ցույց տալիս: Մենք դեռևս առաջին տեղում ենք ընտրական խմբում, բայց ամեն ինչ հիմա Ռուսաստանի հավաքականի ձեռքում է: Այո, բոլոր թեկնածուներն էլ պահպանում են հնարավորությունները, և լուրջ պայքար է սպասվում, քանի որ հաջորդ հանդիպումներից յուրաքանչյուրն էլ որոշիչ է լինելու քառյակում հայտնված ընտրանիների համար: Բնականաբար, մենք կհավատանք լավագույնին: Մենք պետք է անենք դա. դուրս գանք Եվրոպայի առաջնություն":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 471 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0