Home » 2012 » Հունվար » 2 » Վան Նիստելռոյ. "Ռեալի" հետ կայանալիք հանդիպումը մեծ շանս է ինձ ցույց տալու համար"
19:49
Վան Նիստելռոյ. "Ռեալի" հետ կայանալիք հանդիպումը մեծ շանս է ինձ ցույց տալու համար"
 Իսպանական "Մալագայի" հոլանդացի հարձակվող Ռուդ վան Նիստելռոյը, ով տարիներ առաջ հանդես է եկել Մադրիդի "Ռեալի" կազմում, լրագրողների հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է վաղն Իսպանիայի գավաթի շրջանակներում կայանալիք "Ռեալ Մադրիդ" - "Մալագա" դիմակայության մասին: Հեղինակավոր Goal.com սպորտային պորտալը մեջբերում է հոլանդացի վետերան հարձակվողի խոսքերը. "Հատկանշական է, որ մենք կհանդիպեն "Ռեալի" հետ հենց տարվա սկզբին: Սա հիանալի պահ է ինձ դրսևորելու և ապացուցելու, որ ինչպես ես, այնպես էլ ողջ ակումը կարող է մեծ ակումբների դեմ պայքարել: Կարծում եմ, որ ամենակարևորը լավ պաշտպանվելն է, քանի որ "Ռեալն" ունի աշխարհի լավագույն հարձակվողական գծերից մեկը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 481 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0