Home » 2012 » Հունվար » 20 » Վան Պերսի. "Ուզում ենք վրեժխնդիր լինել "Յունայթեդից" 8-2 հաշվի համար"
20:17
Վան Պերսի. "Ուզում ենք վրեժխնդիր լինել "Յունայթեդից" 8-2 հաշվի համար"
 Լոնդոնի "Արսենալի" հոլանդացի ավագ Ռոբին վան Պերսին այսօր լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ իր և ամբողջ թիմի կողմից հայտարարել է, որ իրենք անհամբեր սպասում են մոտակա կիրակի օրը կայանալիք "Մանչեսթեր Յունայթեդի" հետ խաղին, որպեսզի վրեժխնդիր լինեն առաջին մրցափուլում նվաստացուցիչ 8-2 հաշվով պարտության համար. "Իհարկե, այն ինչ տեղի ունեցավ առաջին մրցափուլի ժամանակ, հիանալի շարժառիթ է հանդիսանալու պատասխան խաղի ժամանակ: Ես ոչ մի անգամ այդպիսի խայտառակ հաշվով պարտություն չէի կրել, և հիմա մենք շատ ենք ուզում վրեժ լուծել: Մենք բոլորս լավ մարզավիճակում ենք և պատրաստ ենք պայքարել մեր ցանկալի արդյունքին հասնելու համար: Բայց պետք է գովեստի խոսքեր շռայլեմ նաև "Մանչեսթեր Յունայթեդի" հասցեին: Նրանք թեև շատ-շատ կորուստներ ունեն, բայցևայնպես շարունակում են արժանիորեն խաղալ նաև ուժեղ մրցակիցների հետ: Մի խոսքով՝ մեզ շատ հետքրքիր խաղ է սպասվում,"- հոլանդացի հարձակվողի խոսքերը մեջբերում է լոնդոնյան թիմի պաշտոնական կայքը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 485 | Added by: narekinho | Rating: 5.0/1
Total comments: 0