Home » 2011 » Հունիս » 4 » Վարդան Մինասյան. "Կազմում որոշակի փոփոխություններ կլինեն"
13:27
Վարդան Մինասյան. "Կազմում որոշակի փոփոխություններ կլինեն"
 Հունիսի 4-ին Ռուսաստանի հետ կայանալիք հանդիպմանը նախապատրաստվող Հայաստանի ազգային թիմը 2 օր առաջ վերջին մարզումն անցկացրեց Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մարզումից հետո պատասխանեց լրագրողների հարցերին.

Պարոն Մինասյան, արդեն 2 մարզում եք անցկացրել։ Ձեր տպավորությունները:
 Ամենակարևորը, որ այն ֆուտբոլիստները, որոնց հրավիրել էինք հավաքական, ֆունկցիոնալ լավ վիճակում են, վնասվածքներ չունենք: Երեկվա ու այսօրվա տպավորություններից հետո որոշակի կարծիք կազմել եմ հիմնական կազմի վերաբերյալ։ Հիմնական մարզումը դեռ առջևում է: 19 հոգով ենք մեկնելու: Մեկ հոգի էլ ավել ենք տանելու:
Իսկ մեկ հոգի ավել տանելու նպատակը ո՞րն է:
 Աստված չանի, հնարավոր է վնասվածք:

Այսի՞նքն՝ Երևանում մնալու են 2 խաղացողներ:
 Այո, բայց ես նրանց էլ եմ ասել, որ դա ոչ մի բան չի նշանակում, որովհետև հավաքականում միշտ հավաքվում են ուժեղագույնները: Եթե ինչ-որ մեկը չի ընգրկվում 18-ի կամ 19-ի մեջ, ապա չի նշանակում, թե նա թույլ ֆուտբոլիստ է:
Իսկ դժվա՞ր է լինելու ընտրությունը:
 Իհարկե, դժվար է լինելու, որովհետև, ի տարբերություն նախորդ անգամների, այս անգամ բոլորը շատ լավ վիճակում են, և ընտրությունը պետք է կատարվի ըստ դիրքերի:
Պարոն Մինասյան, կանխատեսումներ անել չեք սիրում, բայց այնուամենայնիվ, ի՞նչ կասեք:
 Մենք հաղթանակի ցանկությամբ ենք մտնելու խաղադաշտ, բայց ես կանխատեսումներ չեմ անում: Իմ ամենաառաջնային ակնկալիքը ավելի լավ խաղալն է, քան Երևանում:  Իրոք, Երևանում մեր խաղի որակն այդքան բարձր չէր, չնայած դա ուներ իր պատճառները։ Ես ակնկալում եմ որակով ավելի բարձր խաղ ու բնական է, որ ինչքան լավ խաղանք, այնքան հաղթելու շանսերը մեծ են:
Ռուսներին զարմացնելու ինչ-որ բան ունե՞ք:
 Ինչ-որ բան կլինի կազմում։ Միայն դա կարող եմ ասել:
Չե՞ք կարծում, որ Ռուսաստանի այս հավաքականն ամենաթույլն է և շատ հնարավոր է հաղթել նրան:
 Ես շատ եմ լսում նրանց մամուլի վերլուծությունները։ Շատ են քննադատում, բայց դա ինձ վրա չի ազդում: Դա այդքան լուրջ չեմ ընդունում և Ռուսաստանին համարում եմ շատ ուժեղ հավաքական: Նրանց խաղացողներն անհատակապես բարձրակարգ են: Իմ մտքի ծայրով նման բան չի անցնում:
Դիկ Ադվոկատին համարո՞ւմ եք լավ մարզիչ:
 Մեկ անգամ արդեն ասել եմ, որ ՈՒԵՖԱ-ի գավաթ հաղթած մարզիչը չի կարող վատ մարզիչ լինել:
Այսօր տեղեկություն է տարածվել, որ Արազ Օզբիլիսը համաձայնվել է ներկայացնել Հայաստանը...
 Շնորհակալություն տեղեկության համար (ծիծաղում է)։ Չգիտեմ, Ձեզնից տեղեկացա... Տա Աստված: Այս խաղին հաստատ չի լինելու:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 450 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0