Home » 2011 » Սեպտեմբեր » 2 » Վարդան Մինասյան. "Անդորրայի ընտրանուն հաղթելն այնքան էլ դյուրին գործ չէ"
17:55
Վարդան Մինասյան. "Անդորրայի ընտրանուն հաղթելն այնքան էլ դյուրին գործ չէ"
 Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի "Փյունիկի" գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն Անդորրայում մամուլի ասուլիս է տվել այսօր երեկոյան ԵՎՐՈ 2012 մրցաշարի ընտրական փուլի շրջանակներում Անդորրայի ընտրանու դեմ կայանալիք հանդիպումից առաջ: Անդորրական Bondia գործակալության թղթակից Ժոան Ժոսեպ Բլանկոն հայկական սպորտային մամուլի ներկայացուցիչների համար առանձնացրել է Վարդան Մինասյանի ասուլիսից մի քանի մեջբերուներ. "Ժամանակակից ֆուտբոլում հեշտ հանդիպումներ չեն լինում: Եթե թիմը հոգեբանորեն ինչպես հարկն է չպատրաստվի հանդիպումներին, խնդիրներ կունենա: Ոչ մի թիմ հեշտորեն չի հաղթել Անդորրային: Յուրաքանչյուր խաղն էլ իր դժվարություններն ունի: Արագ գոլը շատ կօգնի հաջողության հասնելու համար: Մրցակցին թերագնահատելը բացառվում է: Այդ դեպքում կարող ենք լուրջ խնդիրների հանդիպել: Ամենից կարևորը մրցակցին հարգանով վերաբերվելն է":
Հիշեցնենք, որ Անդորրա–Հայաստան հանդիպումը կկայանա այսօր` սեպտեմբերի 2-ին` Երևանի ժամանակով 21:00-ին, որն էլ եթեր կհեռարձակվի Հ1 հեռուստաալիքով:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 431 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0