Home » 2012 » Հունվար » 18 » Վարդան Մինասյան. "Մեր երկրպագուները մեզնից պահանջում են ամեն ինչ կամ ոչինչ"
12:04
Վարդան Մինասյան. "Մեր երկրպագուները մեզնից պահանջում են ամեն ինչ կամ ոչինչ"
 Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ով այս օրերին ռուսական "Կուբան" ակումբի ճամբարի հետ գտնվում է Իսպանիայում, պատասխանել է Sportbox.ru կայքի թղթակցի այն հարցին, թե արդյո՞ք 4 միավոր վաստակելը բավարար կլինի Հայաստանի ազգայինին 2014թ.-ի Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Մալթայի ու Բուլղարիայի դեմ մեկնարկային խաղերում. "Չորս միավո՞ր: Ասացեք այդ մասին Հայաստանում: Վերջին հաջողություններից հետո մեզնից յուրաքանչյուր խաղում միայն հաղթանակ են պահանջում: Այդպիսին է հայկական բնավորությունը. ամեն ինչ կամ ոչինչ":
     Հիշեցնենք, որ 2014թ.-ի Աշխարհի առաջնության ընտրական փուլը կմեկնարկի սեպտեմբեր ամսին:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 418 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0