Home » 2012 » Նոյեմբեր » 17 » Վարդան Մինասյան. "Մեզ անհրաժեշտ են կենտրոնական պաշտպաններ: Դա մեր թույլ կետն է"
02:07
Վարդան Մինասյան. "Մեզ անհրաժեշտ են կենտրոնական պաշտպաններ: Դա մեր թույլ կետն է"
 Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Հանրային հեռուստաընկերության եթերով հեռարձակվող "Լրացուցիչ ժամանակ" հաղորդման ընթացքում մեկնաբանների հետ խոսեց Հայաստանի ազգային հավաքականի ելույթների մասին, ինչպես նաև նշեց, որ փետրվարին տեղի ունեցող հավաքականի ընկերական խաղերի ժամանակ թիմ կհրավիրվեն ռուսական "Ուֆայի" հարձակվող Միխայիլ Մարկոսովը և Ուրուգվայի "Ֆենիքսի" հարձակվող Մաուրո Գևգեոզյանը: Մեր հավաքականի գլխավոր մարզիչն անդրադարձավ նաև Աբուլա Բետեին, Ռոման Գրիգորյանին և Դենիս Թումասյանին. "Ինչպես արդեն հայտնել էինք, Մարկոսովի խաղին մենք հետևում ենք, և Սարգիս Հովսեփյանն անձամբ կուղևորվի Ռուսաստան ու կբանակցի նրա հետ: Փետրվարյան հավաքին բացի Մարկոսովից հրավիրվելու է նաև "Ֆենիքսի" հարձակվող Մաուրո Գևգեոզյանը, և հուսանք, որ խնդիրներ չեն առաջանա, իսկ ինչ վերաբերում է Դենիս Թումասյանի տարածած հայտարարությանը, որ ինքը զանգահարել է ինձ, դա ուղղակի սուտ ինֆորմացիա է: Եղել է միայն մեկ հաղորդագրություն և այն էլ ՝ Դենիսի եղբոր կողմից: Նա երկու անգամ մերժել է մեր հրավերը, և մենք ներկայումս նրա տարբերակը չենք նախատեսում: Հետևում ենք նաև Էդելի անցկացրած խաղերին: Ես դիտել եմ նրա մասնակցությամբ "Եվրոպայի լիգայի" վերջին հանդիպումը, որտեղ "Հապոելը" զիջեց 0-4 հաշվով: Էդելին հրավիրելու տարբերակը նույնպես չի քննարկվում, քանի որ գոհ ենք Բերեզովսկու և Կասպարովի վիճակից: Ռոման Գրիգորյանը, զրուցելով "Կռիլյա Սովետովի" մարզչի հետ, որոշեց մերժել մեր հրավերը: Կրկին նշեմ, որ մեզ անհրաժեշտ են կենտրոնական պաշտպաններ, քանի որ դա հավաքականի ամենաթույլ կետն է",-ասել է Վարդան Մինասյանը:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 512 | Added by: Gag18 | Rating: 5.0/1
Total comments: 0