Home » 2011 » Հոկտեմբեր » 8 » Վարդան Մինասյանը այնքան էլ գոհ չէ մեր տղաների խաղից
14:40
Վարդան Մինասյանը այնքան էլ գոհ չէ մեր տղաների խաղից
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը հետխաղյա ասուլիսի ժամանակ ասել է, որ իրեն այնքան էլ չբավարարեց մեր տղաների ցուցադրած խաղը. "Ինչպես սպասում էի, հանդիպումը առաջին հերթին շատ լարված էր, երկրորդ հերթին շատ բարդ: Հանդիպման հաշիվը կարող է շատերին մոլորության մեջ գցել: Ես այնքան էլ գոհ չեմ մեր տղաների խաղից, նրանք լավ չէին տեղաշարժվում խաղադաշտում: Շատ ուրախանալ պետք չէ, քանի որ երեք օրից մեզ սպասվում է հանդիպում Իռլանդիայում, որը կարևորագույնը կլինի մեզ համար",-ասել է Մինասյանը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 472 | Added by: mu | Rating: 5.0/4
Total comments: 0