Home » 2012 » Հունվար » 30 » Վենգեր. "Առաջիկա 48 ժամում խաղացող գնելը մեզ համար հրաշքի նման մի բան կլինի"
19:47
Վենգեր. "Առաջիկա 48 ժամում խաղացող գնելը մեզ համար հրաշքի նման մի բան կլինի"
 Լոնդոնի "Արսենալի" գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելը եթե իրենք կարողանան որևէ ֆուտբոլիստի գնել, ապա դա իրենց համար հրաշքի նման մի բան կլինի: Ֆրանսիացի մասնագետն ասել է. "Իհարկե, դեռ ամեն ինչ կարող է պատահել, սակայն եթե մենք այսօր կամ վաղը կարողանանք նոր ձեռքբերում ունենալ, ապա դա կլինի իսկական հրաշք: Այո, մեր ինչին է պետք նոր ֆուտբոլիստը, եթե ունենք աննման պահեստայիններ (Խմբ. Նշենք, որ սա Վենգերն ասել է մի քիչ հեգնանքով): Եթե, այնուամենայնիվ, ինձ չեք հավատում, ապա կարող եք ևս մեկ անգամ դիտել "Ասթոն Վիլլայի" հետ կայացած հանդիպման տեսագրությունը, որից հետո կզգաք, որ իմ ասած ամեն բառը համընկնում է ճշմարտության հետ: Միայն թե բոլորը լինեն առողջ, իսկ վնասվածքներն էլ սաներիցս միշտ կիլոմետրերով հեռու մնան":
     Ա
յս խոսքից հետո պարոն Վենգերը գեղեցիկ կերպով անցում կատարեց վնասվածք ստացած ֆուտբոլիստներին. "Ուիլշերի ներկայիս դրությունը շատ հուսադրող է, քանի որ ավելի վաղ այլ բան էինք մտածում նրա հետ կապված: Ես խոսել եմ Ջեքի հետ, և նա ինձ ասաց, որ պետք է մեկ անգամ ևս բուժզննում անցնի, որից հետո ամեն ինչ ավելի կհստականա: Դիաբի՞: Նրան խաղադաշտում կտեսնենք ամենաշուտը փետրվարի վերջում":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 358 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0