Home » 2012 » Հունվար » 9 » Վենգեր. "Այսօր Անրին հաստատ կխաղա"
08:30
Վենգեր. "Այսօր Անրին հաստատ կխաղա"
 Լոնդոնի "Արսենալի" գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ վերջերս թիմ վերադարձած Թյերի Անրին այսօր կմասնակցի անգլիական "Լիդսի" հետ հանդիպմանը: "Մի փոքր ժամանակ էր անհրաժեշտ, որպեսզի կարգավորվեն բոլոր փաստաթղթային հարցերը: Այսօր ամեն բան ավարտված է, և Անրին կրկին մեր թիմում է: Նա հաստատ կխաղա "Լիդսի" դեմ խաղում, սակայն թե ինչ դիրքում կլինի, ես դեռ չեմ որոշել",-ասել է Արսեն Վենգերը` նշելով, որ այս օրերին խաղացողը մեծ ջանասիրությամբ աշխատել է մարզումների ժամանակ, և դա է պատճառը, որ Անրին կարող է նույնիսկ հիմնավորվել "զինագործների" հիմնական կազմում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 473 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0