Home » 2011 » Մայիս » 1 » Վենգեր. "Չիչարիտոն ամենավտանգավորն է"
09:15
Վենգեր. "Չիչարիտոն ամենավտանգավորն է"
Լոնդոնի "Արսենալի" ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն այսօր "Մանչեսթեր Յունայթեդի" հետ կայանալիք հանդիպման նախաշեմին խոստովանել է, որ ամենից շատ վախենում է հյուրերի հարձակվող Խավիեր Էրնանդեսից ("Չիչարիտոյից"). "Չիչարիտոն արտակարգ մրցաշրջան է անցկացնում: Նրա խաղը հիացնում է բոլորին. նա շատ արագավազ է, մինչդեռ Ռունին այս մրցաշրջանում ավելի շատ հանդես է գալիս խաղարկողի դերում: Մինչ "Մանչեսթեր Յունայթեդում" հայտնվելը մենք հետաքրքրված էինք Չիչարիտոյի ծառայություններով, այդիսկ պատճառով մենք շատ լավ ծանոթ ենք նրա հնարավորություններին: Ինչ վերաբերվում է հաջորդ մրցաշրջանին, ապա ես հույս ունեմ, որ մենք լուրջ և որակյալ համալրումներ կունենանք. մեր սկաուտները յուրաքանչյուր շաբաթ մեզ զեկույներ են ուղարկում, այնպես որ ընտրության հնարավորություն մենք ունենք: Բայց առայժմ պետք է կենտրոնանալ մրցաշրջանի վերջնամասի վրա: "Յունայթեդի" հետ մրցավեճում մենք պետք է մարտական ոգի ցուցադրենք և չմոռանանք մեր հպարտության մասին, քանի որ առաջատարի հետ հանդիպումն  ավելին է, քան պարզապես երկու մարզիչների բախումը":
Հիշեցնենք, որ անգլիական "Պրեմիեր լիգայի" առաջնության ավարտից 4 տուր առաջ" Արսենալը" զվաղեցնում է 3-րդ տեղը` զիջելով առաջատար "Մանչեսթեր Յունայթեդին" 9 միավորով: Իսկ նրանց միջև 67 միավորով գտնվում է "Չելսին", որը մայիսի 8-ին "Օլդ Թրաֆֆորդում" հանդիպելու է "Յունայթեդի" հետ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 568 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 2