Home » 2011 » Հուլիս » 4 » Վենգեր. "Մենք անելու ենք ամեն ինչ Նասրիին մեզ մոտ պահելու համար"
18:27
Վենգեր. "Մենք անելու ենք ամեն ինչ Նասրիին մեզ մոտ պահելու համար"
 Լրագրողների հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Լոնդոնի "Արսենալի" գլխավոր մարզիչ ֆրանսիացի մասնագետ Արսեն Վենգերը հայտարարել է, որ չի պատրաստվում հեշտությամբ հանձնվել, որպեսզի ակումբից հեռանա "զինագործների" առաջատար ֆրանսիացի կիսապաշտպան Սամիր Նասրին, ում ծառայություններով հետաքրքրված են մի քանի եվրոպական գրանդներ: Բրիտանական հեղինակավոր Sky Sports պարբերականը մեջբերում է ֆրանսիացի մասնագետի խոսքերը. "Մենք անելու ենք ամեն ինչ Նասրիին մեզ մոտ պահելու համար: Ես շատ եմ ցանկանում, որպեսզի Նասրին չհեռանա "Արսենալից": Եթե նա մտաբերի անցյալը, ապա կտեսնի, որ մենք միասին երկար ճանապարհ ենք անցել և դեռ ունենք անցնելու":
Հիշենենք, որ մենք մեր նախորդ նորություններից մեկում Ձեզ արդեն տեղեկացրել ենք, որ ֆրանսիացի երիտասարդ կիսապաշտպան Սամիր Նասրին հրաժարվել է երկարաձգել իր գործող պայմանագիրը "Արսենալի" հետ, սակայն դեռ բանակցությունները շարունակվում են:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 435 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0