Home » 2012 » Հունվար » 14 » Վենգեր. "Պրեմիեր լիգան" հոգին վաճառել է"
08:26
Վենգեր. "Պրեմիեր լիգան" հոգին վաճառել է"
 Անգլիական "Արսենալի" գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն այսօր հայտարարել է, որ ֆուտբոլային հանդիպումներ հեռարձակող առաջատար հեռուստաընկերությունները ներկայումս շատ մեծ ազդեցություն ունեն ժամանակակից ֆուտբոլում, ինչը սխալ ու վտանգավոր երևույթ է: Ինչպես բրիտականական The Telegraph պարբերականի հետ զրույցում ասել է Վենգերն, այս քայլով անգլիական "Պրեմիեր լիգան" իր հոգին վաճառում է հեռուստաընկերություններին: "Մենք այլևս չենք զբաղվում մեր թիմերի խաղացանկերը որոշելով, այսինքն` ամեն բան հեռուստաընկերությունների ձեռքերում է հայտնվել: Չեմ կարող ասել, որ հեռուստատեսությունը վատ երևույթ է, սակայն այն չպետք է նման արտոնություններով խանգարի եվրոպական ակումբներին: Իհարկե, կախված հանդիպման ժամերից` թիմերի ստացած եկամուտները շատանում կամ գուցե նվազում են, ու այստեղ էլ շահում են ոչ բոլոր թիմերը, քանի որ որոշումները կայացնում է հեռուստաընկերությունը: Անգլիայում միշտ էլ դժվար է ճիշտ խոսելը, բայց հաստատ ես միակ մարզիչը չեմ, ում անհանգստացնում է այս երևույթը",-զայրացած նշել է ֆրանսիացի մարզիչը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 495 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0