Home » 2012 » Հուլիս » 23 » Վենգեր. "Վան Պերսիին կարող ենք հեշտությամբ փոխարինել"
14:25
Վենգեր. "Վան Պերսիին կարող ենք հեշտությամբ փոխարինել"
 Անգլիական "Արսենալի" ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն այսօր խոսել է իր թիմի հոլանդացի առաջատար հարձակվող Ռոբին վան Պերսիի մասին` նշելով, որ այսօր "զինագործներն" այնքան էլ կախում չունեն այդ խաղացողից: "Մենք մեծ ամբիցիաներ ունենք գալիք մրցաշրջանում: Բոլորին էլ շատ լավ հայտնի է այդ մասին: Մենք շատ ենք հպարտանում` տեսնելով, թե ինչպես է զարգանում մեր ակումբը: Ռոբին վան Պերսին զարգացել է ակումբի հետ: Նա մի խաղացող է, ում ես անձամբ շատ եմ հավանում: Բոլորն էլ սիրում են այդ հոլանդացուն: Նա դեռևս 1 մրցաշրջանի պայմանագիր ունի, սակայն այլ ակումբների կողմից արժանացել է մեծ հետաքրքրության: Մենք ուզում ենք պահպանել նրան, սակայն կարող ենք և վաճառել` օգուտ բերելով մեր ակումբին: Եթե Դուք ավելի լավ կարող եք դա հասկանալ, ապա գո՞ւցե իմ ասածներն էլ ապակոդավորեք: Պաշտոնապես տրանսֆերային պատուհանը կփակվի օգոստոսի 31-ին, սակայն մենք ցանկանում ենք ներքին վերջնաժամկետ դնել: Ուզում եմ, որ այդ տրանսֆերային պատուհանը մեզ համար փակվի մինչև մրցաշրջանի մեկնարկը: Այս պահին իրավիճակն այնպես չէ, ինչպես մի քանի տարի առաջ էր, երբ մեր թիմից առաջատարները հեռանում էին: Անցած տարի էլ պատկերն այլ էր, երբ հեռացան Սեսկ Ֆաբրեգասը և Սամիր Նասրին: Այսօր մենք ավելի խաղակցված ու ամուր թիմ ունենք, բացի այդ` հոլանդացու դիրքում կարող է հեշտությամբ խաղալ թե՛ Լուկաշ Պոդոլսկին, թե՛ Օլիվյե Ժիրուն, թե՛ Անդրեյ Արշավինը, թե՛ Մարուան Շամախը",- ասել է ֆրանսիացի մասնագետը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 376 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0