Home » 2012 » Փետրվար » 7 » Վենգերին կվերադարձնե՞ն Ֆրանսիա
19:43
Վենգերին կվերադարձնե՞ն Ֆրանսիա
 Ֆրանսիական "Լիոնի" երիտասարդ գլխավոր մարզիչ Ռեմի Գարդն այսօր հանրահայտ L'Equipe պարբերականին հայտնել է, որ եկել է ժամանակը, երբ Լոնդոնի "Արսենալի" գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պետք է վերադառնա հայրենի Ֆրանսիա և ստանձնի երկրի ազգային հավաքականի մարզչի պաշտոնը. "Արսեն Վենգերը հիանալիորեն կկատարեր ազգային հավաքականի մարզչի պարտականությունները: Նրա հետ մեր ընտրանին հաստատ կհասներ բազում հաջողությունների: Նա շատ լավ գիտի եվրոպական ու համաշխարհային ֆուտբոլի նրբությունները, ավելին` ճանաչում է գրեթե բոլոր ֆրանսիացի ֆուտբոլիստներին: Արսեն Վենգերից լավին դժվար թե գտնենք, թեև պետք է նշել նաև, որ Լորան Բլանն էլ վատ չի կատարում իր պարտականությունները: Այնուամենայնիվ, Արսեն Վենգերը ֆուտբոլի լեգենդ է. նրան պետք է հայրենիք բերել":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 621 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0