Home » 2011 » Հուլիս » 14 » Վենգերն ամաչում է Չավիի արարքից
16:21
Վենգերն ամաչում է Չավիի արարքից

Լոնդոնի "Արսենալի" գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատասխանել է "Բարսելոնայի" 31-ամյա կիսապաշտպան Չավի Էրնանդեսին, ով օրեր առաջ հայտարարել էր, որ Սեսկը Լոնդոնում իրեն երջանիկ չի զգում, քանի որ պատանդի է նմանվել: Ֆրանսիացի մասնագետը քննադատել է իսպանացի կիսապաշտպանի վարմունքը` ասելով, որ Չավին մեկ անգամ չէ, որ անհարգալից է վերաբերվում "կանոնիրների" հասցեին: Վենգերի խոսքերը մեջբերում է "զինագործների" պաշտոնական կայքը. "Սեսկը պայմանագիր ունի "Արսենալի" հետ, և դա հիմնական փաստն է այս հարցում: Մենք ընդամենը ուզում ենք թիմում պահել մեր ավագին, իսկ մնացած ամեն ինչը ուղղակի կեղտոտ խոսակցություններ են: Ինչ վերաբերում է Չավիին, ապա նա մեկ անգամ չէ, որ նման մեկնաբանություններով և հայտարարություննորով իր անհարգալից վերաբերմունքն է ցուցաբերում մեր նկատմամաբ, բայց ամեն դեպքում նշեմ, որ նրա մակարդակի խաղացողին այդպիսի վարքը բնավ էլ անուն չի բերում",-ասել է ֆրանսիացի մասնագետը:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 489 | Added by: Hartsat | Tags: Չավի Էրնանդես, կանոնիր, Արսենալ, Արսեն Վենգեր, զինագործ, Սեսկ | Rating: 5.0/3
Total comments: 0