Home » 2011 » Հուլիս » 18 » Վենգերն "Արսենալի" համար նոր հարձակվող է գտել
13:15
Վենգերն "Արսենալի" համար նոր հարձակվող է գտել
 Լոնդոնի "Արսենալի" գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հերթական երիտասարդ ֆուտբոլիստին է գտել: Խոսքը Կոստա Ռիկայի ազգային հավաքականի 19-ամյա հարձակվող Ժոել Քեմպբելի մասին է: Հարձակվողը գրավել է "Արսենալի" սկաուտների ուշադրությունը, և լոնդոնցիները պատրաստվում են ձեռք բերել ֆուտբոլիստին տեղի "Դեպորտիվո Սապրիսսա" ակումբից 1 միլիոն ֆունտ ստեռլինգի դիմաց: Սակայն ֆուտբոլիստը անմիջապես չի միանա "Արսենալին", քանի որ վերջին 2 տարիների ընթացքում հավաքականի կազմում չի խաղացել անհրաժեշտ 75 տոկոս հանդիպումներում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 507 | Added by: mu | Rating: 5.0/1
Total comments: 0