Home » 2012 » Փետրվար » 2 » Վենգերը վստահում է իր թիմին
21:12
Վենգերը վստահում է իր թիմին

 Լոնդոնի "Արսենալի" գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը երեկ կայացած "Բոլթոնի" հետ խաղից հետո (Խմբ. խաղն ավարտվել է ոչ-ոքի` 0-0 հաշվով) մեկնաբանել է իր թիմի` լավագույն քառյակ մտնելու շանսերը: "Մենք կարող ենք հանգիստ կերպով վերադառնալ լավագույն քառյակ: Կարծում եմ` որևէ խնդիր չի լինի, եթե յուրաքանչյուր խաղը մեզ համար ընկալվի որպես վերջինը: Մինչև մրցաշրջանի ավարտը դեռ երկար ժամանակ կա, այնպես որ մենք կարող ենք կորցրածը ետ բերել: Թեև մենք լավ չենք խաղում, սակայն ընդամենը 3 անգամ ենք պարտվել, իսկ դա ցույց է տալիս, որ մեր տղաներն ուժեղ են ու կարող են ավելացնել` դուրս գալով մի նոր մակարդակի վրա: Թիմը վստահ է իր ուժերին, քանի որ դեռևս շարունակում է խաղալ "Անգլիայի գավաթի" և "Չեմպիոնների լիգայի" մրցաշարերում, իսկ դա հավելյալ վստահություն է տալիս մեզ",- ասել է ֆրնսիացի մարզիչը AP մարզական լրատվամիջոցին:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 539 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0