Home » 2011 » Հուլիս » 26 » Վենգերը պաշտպան կգնի՞
07:40
Վենգերը պաշտպան կգնի՞

Ինչպես նշում եմ եվրոպական մի շարք պարբերականներ, Լոնդոնի "Արսենալը" պատրաստվում է երկրորդ անգամ դիմել "էվերթոնին" վերջինիս պաշտպան Ֆիլ Յագելկային ձեռք բերելու մտադրությամբ: Ըստ պարբերականների` այս անգամ "կանոնիրները" մոտ 14 մլն եվրո կառաջարկեն անգլիացու համար:
Հիշեցնենք, որ "Արսենալի" գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն օրեր առաջ թիմի երկրպագուներին խոստացել է, որ այս ամռանն անպայման կենտրոկան պաշտպան ձեռք կբերի:
Հավելենք, որ "Էվերթոնը" մտադիր է վաճառել իր կենտրոկան պաշտպանին 18 մլն եվրոյից ոչ պակաս գնով. այս մասին հայտնել է "կապույտ-սպիտակների" շոտլանդացի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 427 | Added by: Hartsat | Tags: Էվերթոն, Արսենալ, գլխավոր մարզիչ, Արսեն Վենգեր, Դևիդ Մոյես, Ֆիլ Յագելկա, Լոնդոն | Rating: 5.0/2
Total comments: 0