Home » 2012 » Նոյեմբեր » 29 » Վենտուրա. "Դերբին երկրպագուներին ֆուտբոլային տոն պետք է պարգևի"
22:18
Վենտուրա. "Դերբին երկրպագուներին ֆուտբոլային տոն պետք է պարգևի"
 Իտալական "Տորինոյի" գլխավոր մարզիչ Ջյամպերիո Վենտուրան կարծում է, որ թուրինյան "Յուվենթուսի" դեմ կայանալիք դերբին ֆուտբոլային հերթական տոն է լինելու: "Յուվենթուսը` փրփուրը բերանին, կփորձի վերականգնել իր` "Միլանից" կրած պարտության հետևանքով սասանված հեղինակությունը: Այնուամենայնիվ, մենք չենք էլ պատրաստվում ընկրկել: Երկար տարիների ընդմիջումից հետո այս դերբին պիտի երկրպագուներին իրական տոն պարգևի: Մենք կփորձենք հասնել դրական արդյունքի, դե բայց կարևորն այն է, որ ֆուտբոլային տոնի հնարավորություն լինի երկրպագուների համար",- ասել է "Տորինոյի" մարզիչ Վենտուրան:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 436 | Added by: Qnar6530 | Rating: 5.0/1
Total comments: 0