Home » 2011 » Հուլիս » 21 » Վերջապես ավարտվելու են Սանչեսի մասին խոսակցությունները
17:22
Վերջապես ավարտվելու են Սանչեսի մասին խոսակցությունները
 Իսպանական ԶԼՄ-ներն արդեն մի քանի օր է` գրում են, որ իտալական "Ուդինեզեի" և Չիլիի ազգային հավաքականի առաջատար հարձակվող Ալեքսիս Սանչեսի գործակալ Ֆելիչևիչը գտնվում է Բարսելոնայում: Ահա և պարզ է դարձել, որ կատալոնական գրանդ "Բարսելոնայի" սպորտային տնօրեն Սուբիսարետան Սանյեհինի հետ այցելել է Սանչեսի գործակալին հյուրանոցում, որտեղ քննարկել են չիլիացու պայմանագրի որոշ մանրամասները: 
Այսպիսով` սպասվում է, որ այսօր գիշերը երկու ակումբների միջև կնքվելիք պայմանագրում նշված կլինեն հետևյալ ենթակետերը. 1) "Բարսելոնան" ֆուտբոլիստի համար կվճարի 27 մլն եվրո, ևս 10-ը կամ 12-ը` գալիք տարիների ընթացքում, 2) գործարքի մեջ ոչ մի այլ խաղացող ներգրավված չի լինի, 3) պայմանագիրը կկնքվի 5 տարով, իսկ ևս 1-ը ֆուտբոլիստի ցանկության դեպքում:
Վերջապես կարող ենք ասել, որ  22-ամյա Սանչեսը, ով ճանաչվել է 2010/2011թթ. մրցաշրջանում "Ա Սերիայի" լավագույն ֆուտբոլիստ, շաբաթ կամ կիրակի օրը կժամանի Բարսելոնա, իսկ երկուշաբթի օրը պաշտոնապես կներկայացվի որպես կատալոնյան թիմի առաջին ձեռքբերում ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 433 | Added by: Hayk | Tags: Սուբիսարետա, Ուդինեզե, ԶԼՄ, Ալեքսիս Սանչես, Չիլի, Բարսելոնա, Սանյեհին, սպորտային տնօրեն, գործակալ, Ֆելիչևիչ | Rating: 5.0/2
Total comments: 0