Home » 2011 » Հուլիս » 9 » Վերջապես Մոուրինյոն գոհ է
21:33
Վերջապես Մոուրինյոն գոհ է
 Պատկերացնո՞ւմ եք՝ Մոուրինյոն գոհ է: Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի մարզիչը գնահատում է այն ջանքերը, որ գործադրեց ակումբի ղեկավարությունը թիմի կազմը թարմ ու օգտակար ֆուտբոլիստներով համալրելու համար: Կոենտրաուի հայտնվելը թիմում  եզրափակում է Մոուրինյոյի խնդրանքների շարքը: Քանի որ հաջողությամբ լուծվեցին նորեկների տրանսֆերների հարցերը, ժամանակն է անցնել ապագա կազմում տեղ չունեցող խաղացողների վաճառքին: Այժմ Մոուրինյոն գոհ է իր ենթակայության տակ գտնվող ֆուտբոլիստներից ցանկից: Մադրիդյան Marca պարբերականը մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը, որոնք պորտուգալացի մասնագետն ուղղել է Պերեսին. "Իմ կարծիքով կազմի հարցը կարելի է փակված համարել": Սակայն Մոուրինյոյի այս նախադասությունը որոշակի բացառություն ունի. մրցաշրջանը երկար է, և անսպասելի վնասվածքներից ոչ ոք չի կարող խուսափել: Այդ իսկ պատճառով հնարավոր է, որ հարկ եղած դեպքում որոշ ֆուտբոլիստների հանդեպ կրկին հետաքրքրություն ցուցաբերվի: Մինչ Մոուրինյոն զբաղվում է թարմ կազմի հարցերով, Պերեսի առջև դրված է կարևոր խնդիր. գնել Նեյմարին ու վերջնականապես գոհացնել պորտուգալացի մարզչին:
Չնայած բրազիլական "Սանթոսը" շարունակում է մերժել Նեյմարի համար եկող առաջարկները, "Արքայական ակումբը" համոզված է, որ ֆուտբոլիստը ուզում է խաղալ Մադրիդում: Համենայն դեպս, այդ են վկայում Նեյմարի ներկայացուցիչ Վագներ Ռիբեյրոն և "Սանթոսի" նախագահ Լուիշ Ալվարո դե Օլիվեյրա Ռիբեյրոն: "Ամերիկայի գավաթի" ավարտից հետո Նեյմարի տրանսֆերի շուրջ բանակցությունները "Ռեալի" ու "Սանթոսի" միջև կվերսկսվեն:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 497 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0