Home » 2011 » Հունիս » 19 » Վերջապես Ռոսսին առաջարկ ստացավ կատալաններից
20:49
Վերջապես Ռոսսին առաջարկ ստացավ կատալաններից
 Ուկրանիական football.ua սպորտային պորտալը տեղեկացնում է, որ իսպանական "Վիլյառեալի" իտալացի հարձակվող Ջուզեպպե Ռոսսիի գործակալը հաստատել է այն տեղեկությունը, որ "Բարսելոնան" առաջարկ է արել ակումբին իր խնամակալին ձեռք բերելու համար: Սակայն, գործակալի խոսքերով, կատալոնացիները բավարար գումար չեն առաջարկել, և "Վիլյառեալը" բացասական պատասխան է տվել: Իսպանական La Graderia պարբերականին տված հարցազրույցի ժամանակ Ռոսսիի գործակալն ասել է. "Բարսելոնայից" առաջարկ իսկապես եղել է, բայց առաջարկվող գումարը ձեռնտու չէր "Վիլյառեալին: Որևէ այլ ակումբի հետ բանակցություններ չեն տարվել: Հիմա կողմերը փորձում են համաձայնության գալ, իսկ մեզ մնում է միայն սպասել":
Հիշեցնենք, որ "Վիլյառեալն" իր խաղացողի արժեքը գնահատել է 30 մլն եվրո:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 486 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0