Home » 2012 » Փետրվար » 21 » Վերջապես Վենգերը գումար կստանա
11:00
Վերջապես Վենգերը գումար կստանա
 Լոնդոնի "Արսենալի" ղեկավարությունը թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին վերջերս խոստացել է ավելի քան 65 մլն ֆունտ ստեռլինգ հատկացնել ամռանը նոր ու աստղային ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար: Ընդ որում, ըստ անգլիական պարբերականների, ֆրանսիացի մասնագետի հեռացման մասին նույնիսկ խոսք չի եղել ղեկավարների կողմից, քանի որ մարզչի ֆուտբոլային քաղաքականությանը սատարում են լոնդոնյան ակումբի բոլոր բաժնետերերը:
  Հավելենք, որ անգլիական ակումբի ամենացանկալի գնումների ցանկում նշվում են հետևյալ անունները. Մարիո Գյոցե (Դորտմունդի "Բորուսիա"), Լուկաշ Պոդոլսկի ("Քյոլն"), Էդեն Ազար ("Լիլլ") և Մաթիաս Սուարես ("Անդրլեխտ"):
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 502 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0