Home » 2011 » Մայիս » 14 » Վերմալենը հնարավոր է խաղա "Ասթոն Վիլլայի" դեմ
13:03
Վերմալենը հնարավոր է խաղա "Ասթոն Վիլլայի" դեմ
Լոնդոնի "Արսենալի" բելգիացի պաշտպան Տոմաս Վերմալենը հնարավոր է, որ կմասնակցի "Ասթոն Վիլլայի" դեմ կայանալիք հանդիպմանը, որը տեղի կունենա այս կիրակի օրը: Բելգիացին բաց է թողել մրցաշրջանի մեծագույն մասը` դրանով լուրջ խնդիր ստեղծելով Վենգերի թիմի պաշտպանության կենտրոնում:
   Անգամ մրցաշրջանի ավարտին Արսեն Վենգերը հնարավորություն չունի մարտական կազմ հանելու մեծ մասամբ ոչինչ չորոշող հանդիպմանը: Հարցականի տակ են Կոնսիելնիի, Ֆաբրեգասի, Նասրիի, Ռոսիցկիի, Դիաբիի` խաղին մասնակցելու հավանականությունը: Հերթական մրցաշրջանը, որտեղ Արսեն Վենգերի սաները ոչինչ չնվաճեցին, սակայն դեռևս ինչ-որ բան կարող են կորցնել. պարտվելու դեպքում "Արսենալը" լավ հնարավորություն կտա "Սիթիին" 3-րդ հորիզոնականը զբաղեցնելու համար:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 419 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 0