Home » 2011 » Հուլիս » 21 » Վիդալը տեղափոխվում է "Յուվենթուս"
10:30
Վիդալը տեղափոխվում է "Յուվենթուս"

Ինչպես հայնտում է Sky Sports հանրահայտ լրատվամիջոցը, Լևերկուզենի "Բայերը" և Չիլիի ազգային հավաքականի երիտասարդ խաղացողի համար թուրինյան գրանդը գերմանական թիմին կփոխանցի շուրջ 12 մլն եվրո` չհաշված հետագայում վճարվելիք բոնուսները:
Երեկ "Յուվենթուսի" մարզական տնօրեն Ջուզզեպե Մարրոտան, "Բայերի" սպորտային տնօրեն Ռուդի Ֆյոլլերը և Արթուրո Վիդալի գործակալը հանդիպել են գործնական սեղանի շուրջ ու որոշել չիլիացի ֆուտբոլիստի տրանսֆերի հարցը:
Շատ հավանական է, որ այսքանով "Բայերի" և "Յուվենթուսի" համագործակցությունը չի ավարտվի, քանի որ գերմանական ակումբը հետաքրքրված է "Ծեր սինյորայի" հենակետային կիսապաշտպան Մոմո Սիսսոկոյի ծառայություններով։
Սպասվում է, որ թուրինյան ակումբի կազմում Արթուրո Վիդալը կփոխարինի հեռացող Ֆելիպե Մելոյին:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 489 | Added by: Hartsat | Tags: Ռուդի Ֆյոլլեր, Լևերկուզեն, լրատվամիջոց, Ջուզզեպե Մարրոտա, Չիլի, Բայեր, Sky Sports, Յուվենթուս, հավաքական, Արթուրո Վիդալ | Rating: 5.0/2
Total comments: 0