Home » 2013 » Ապրիլ » 26 » Վիլանովա. "Ուզում եմ շարունակել աշխատանքս "Բարսելոնայում"
18:47
Վիլանովա. "Ուզում եմ շարունակել աշխատանքս "Բարսելոնայում"
 Կատալոնական "Բարսելոնայի" գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան իր հիվանդությունից հետո առաջին մամուլի ասուլիսն է անցկացրել և պատմել է կատալոնական գերակումբում սկսված այս աշխատանքը շարունակելու պատրաստակամության մասին: "Յուրաքանչյուր օր ես ավելի ու ավելի լավ եմ լինում, ուժերս էլ ավելանում են: Ուզում եմ շարունակել աշխատանքս "Բարսելոնայի" գլխավոր մարզչի պաշտոնում: Աշխատելու համար ես ունեմ բավականին ուժ և մոտիվացիա: Հուսով եմ՝ առողջությունս չի խանգարի: Հիվանդության ընթացքում ոչ մի անգամ չեմ մտածել աշխատանքս ավարտելու մասին: Գիտե՞ք, եթե ես անընդմեջ երկու ոչ աշխատանքային օր եմ ունենում, տխրում եմ. ես ուզում եմ աշխատել: "Բարսելոնայի" դարաշրջանի ավարտի մասին խոսակցություննե՞րը: Այդպես խոսում են մշտապես: Պարզապես "Բարսելոնան" չափազանց բարձր նշաձող է սահմանել, իսկ սպորտում մշտապես ամենաբարձրում գտնվելը շատ դժվար է",- նշել է երիտասարդ մասնագետը:
  "Ենթադրում եմ, որ, այսպես կոչված, ցիկլի մեջ կարող են լինել տաբեր ընթացքներ՝ էլ ավելի ակտիվ ու հաջողակ, պակաս ակտիվ ու հաջողակ: Հնարավոր է, որ այս "Բարսելոնայի" առաջին 3 տարիները մնան անկրկնելի աշխարհի ցանկացած թիմի համար",- ասել է մարզիչը, ով նոր է ապաքինվել կոկորդի քաղցկեղի վիրահատությունից և քիմիական թերապիաներից հետո:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 339 | Added by: hripsime | Rating: 5.0/1
Total comments: 0