Home » 2013 » Մարտ » 30 » Վիլանովան կրկին "Բարսելոնայի" ղեկին է
08:15
Վիլանովան կրկին "Բարսելոնայի" ղեկին է
 Կատալոնական "Բարսելոնայի" գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան, ով օրերս Կատալոնիայի մայրաքաղաք է վերադարձել ԱՄՆ-ում երկամսյա բուժում անցնելուց հետո, առաջին անգամ արդեն ժամանել է "կապտանռնագույնների" մարզմանը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վիլանովան հանգստանալու է երկար թռիչքից հետո, իսկ երեկվա մարզումն անցկացնելու են նրա օգնականներ Աուրելի Ալտիմիրան և Խորդի Ռոուրան: Ամեն դեպքում 43-ամյա մասնագետը որոշել է անձամբ ներկա լինել իր թիմի մարզմանը՝ անակնկալ կերպով ներկայանալով թիմի ֆուտբոլիստներին և մարզչական շտաբին:
  Հիշեցնենք, որ Վիլանովան գտնվում էր Նյու Յորքում, որտեղ հունվարի սկզբից վերականգնողական կուրսեր էր անցնում այն բանից հետո, երբ հեռացրել էին նրա ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 355 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0