Home » 2011 » Հուլիս » 22 » Վիլլաշ-Բոաշ. "Գնում կատարելուց առաջ պետք է մի լավ մտածել"
16:58
Վիլլաշ-Բոաշ. "Գնում կատարելուց առաջ պետք է մի լավ մտածել"
 Լոնդոնի "Չելսիի" նորանշանակ գլխավոր մարզիչ Անդրե-Վիլլաշ Բոաշը լրագրողների հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ցանկանում է մի լավ մտածել որևէ գնում կատարելուց առաջ: Պորտուգալացի մասնագետը կամ, ինչպես նրան են ասում, "երկրորդ Ժոզե Մոուրինյոն" ասել է. "Բոլորն էլ գիտեն, որ տրանսֆերային շուկայում բոլոր գլխավոր իրադարձությունները տեղի են ունենում օգոստոսի վերջին շաբաթներին: Ու թեև ես հասկանում եմ, որ երկրպագուները ցանկանում են հնարավորինս շուտ իմանալ, թե ով է համալրելու մեր թիմի կազմը, այնուամենայնիվ, մենք փորձում ենք շատ զգույշ գործել, քանի որ նախ պետք է ամեն ինչ կշռադատել: Դանիել Սթարիջը, Ռայան Բերտրանը և Պատրի վան Աանհոլդը վերադարձել են վարձակալությունից, ինչը շատ կարևոր է մեզ համար: Մենք ամեն ինչ հանգամանորեն վերլուծում ենք, որպեսզի դուրս գանք շուկա և փնտրենք այն, ինչ մեզ հարկավոր է, այլ ոչ թե շուտափույթ և վաղաժամ որոշումներ կայացնենք և սխալներ գործենք: Այժմ մենք ունենք մի շարք հարձակվողներ, ովքեր կարող են հանդես գալ տարբեր դիրքերում՝ Անելկան, Կալուն, Ստարիջը, Դրոգբան, Տորեսը":
Պորտուգալացին խոսել է նաև բելգիական "Անդերլեխտի" հարձակվող Ռոմելու Լուկակուի տեղափոխության մասին: Մարզիչի խոսքերը մեջբերում է հեղինակավոր ESPN պարբերականը. "Ես շատ բան գիտեմ այդ խաղացողի մասին, և այս մրցաշրջանը նա Բելգիայում հիանալի է անցկացրել: Ես առայժմ ստույգ չեմ կարող ասել` նա կտեղափոխվի "Չելսի", թե ոչ, եկեք համբերատար լինենք և սպասենք: Չնայած չեմ կարծում, որ նա հիմա մեզ պետք է, քանի որ մենք շատ հարձակվողներ ունենք":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 432 | Added by: narekinho | Rating: 5.0/2
Total comments: 0