Home » 2011 » Հուլիս » 6 » Վիլլաշ Բոաշ. "Տեսասկավառակով ֆուտբոլիստներիս ցույց կտամ "Յունայթեդի" մասնակցությամբ խաղեր"
20:49
Վիլլաշ Բոաշ. "Տեսասկավառակով ֆուտբոլիստներիս ցույց կտամ "Յունայթեդի" մասնակցությամբ խաղեր"
 Լոնդոնի "Չելսիի" նորանշանակ գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ Բոաշն իր խոսքում ընդգծել է, որ "Մանչեսթեր Յունայթեդն" անգլիական "Պրեմիեր լիգայի" երևի միակ ակումբն է, որի հետ "կապույտները" պայքարելու են հաջորդ մրցաշրջանի չեմպիոնության տիտղոսի համար: Պորտուգալացի մասնագետը նշել է, որ "մանկունյացիները" շատ ուժեղ են և ունեն մեծ պատմություն: Բրիտանական The Mirror պարբերականը մեջբերում է Վիլլաշ Բոաշի խոսքերը. "Մանչեսթեր Յունայթեդը" մեզ համար պետք է լինի հզոր ակումբի վառ օրինակ: Այդ պատճառով պետք է անենք ամեն ինչ, որպեսզի այս երկու գրանդների միջև տարբերությունը նվազի: Հնարավոր է տեսասկավառակով ֆուտբոլիստներիս ցույց կտամ "Մանչեսթեր Յունայթեդի" մասնակցությամբ հանդիպումներ, որոնք "կարմիր սատանաները" ցույց են տվել նախորդ մրցաշրջանում: Նույն բանը ես արել եմ նաև "Պորտուում":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 508 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0