Home » 2011 » Հունիս » 18 » Վիլաշ-Բոաշը Մորատտիի հրավերով ժամանել է Միլան
18:12
Վիլաշ-Բոաշը Մորատտիի հրավերով ժամանել է Միլան
 Իտալական La Gazzetta dello Sport պարբերականը տեղեկացնում է, որ պորտուգալական գրանդ"Պորտուի" գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը Միլանի "Ինտերի" նախագահ Մասսիմո Մորատտիի հրավերով ժամանել է Միլան: Ինչպես հայտնում են իտալական ԶԼՄ-ները, Վիլաշ-Բոաշը միլանյան ակումբի մարզչի պաշտոնի գլխավոր թեկնածուն է:
Նշենք, որ ավելի վաղ տեղեկացվում էր, որ երկուշաբթի օրը այդ պաշտոնի համար պայմանագիր է ստորագրելու "Ֆիորենտինայի" գլխավոր մարզիչ Սինիշա Միխաիլովիչը: Վիլաշ-Բոաշի "Պորտուի" հետ իր պայմանագրում առկա է փոխհատուցման կետը, ըստ որի` այդ գումարը կազմում է 15 մլն եվրո, և ըստ պայմանագրի` այդ գումարը վճարելուց հետո միայն "Ինտերը" կարող է ձեռք բերել երիտասարդ մասնագետին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 439 | Added by: narekinho | Rating: 5.0/2
Total comments: 0