Home » 2011 » Հուլիս » 19 » Վիլլաշ-Բոաշ. "Նոր մրցաշրջանում "Չելսին" չի մնալու առանց տիտղոսի"
20:26
Վիլլաշ-Բոաշ. "Նոր մրցաշրջանում "Չելսին" չի մնալու առանց տիտղոսի"
 Լոնդոնի "Չելսիի" գլխավոր մարզիչ պորտուգալացի Անդրե Վիլլաշ-Բոաշը ակումբի` դեպի Մալազիա ուղևորության շրջանակներում լրագրողների հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ այս մի քանի օրվա ընթացքում ինքն արդեն որոշել է, թե հատկապես որ ֆուտբոլիստների տրանսֆերները պետք է գնի, ինչպես նաև խոստացել է, որ "արիստոկրատները" նոր մրցաշրջանում չեն մնալու առանց տիտղոսի: Հեղինակավոր AFP սպորտային պարբերականը մեջբերում է երիտասարդ մասնագետի խոսքերը. "Նոր մրցաշրջանում "Չելսին", անկասկած, չի մնալու առանց տիտղոսի: Վերջին տարիներին ակումբը "Չեմպիոնների լիգայի" շրջանակներում երկու անգամ հասել է մինչև կիսաեզրափակիչ և մեկ անգամ էլ եզրափակիչ: Ինչո՞ւ, միթե՞ մենք չենք կարող հաղթել այդ մրցաշարը: Չեմ տեսնում որևէ պատճառ, որը կանգարի մեզ հասնել դրան: Ասիական ուղևորության ընթացքում մենք պետք է հասնենք նրան, որպեսզի ֆուտբոլիստները նոր մրցաշրջանը սկսեն 100 տոկոսանոց պատրաստվածությամբ: Ես խաղալու հնարավորություն կտամ բոլոր 26 ֆուտբոլիստներին էլ: Կհասկանամ, թե ակումբին հատկապես որ ֆուտբոլիստներն են անհրաժեշտ: Հույս ունեմ, որ կկարողանանք գնել հենց այն ֆուտբոլիստին, որին ցանկանանք: "Կապույտների" կազմում հանդես են գալիս բազմաթիվ տաղանդավոր ֆուտբոլիստներ, և ես ցանկանում եմ իմանալ նրանց հնարավորությունները: Ցանկացած մարզիչ, ով իր ձեռքն է վերցնում "Չելսիի" ղեկը, հասկանում է, որ նրանից միայն հաղթանակներ են սպասում":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 400 | Added by: Hayk | Tags: տաղանդավոր ֆուտբոլիստներ, Ասիական ուղևորություն, Անդրե Վիլլաշ-Բոաշ, արիստոկրատ, Մալազիա, Չելսի, մարզիչ, Կապույտներ | Rating: 5.0/1
Total comments: 0