Home » 2012 » Հուլիս » 22 » Վիլլաշ-Բոաշը կոչ է անում Մոդրիչին խելքի գալ
20:43
Վիլլաշ-Բոաշը կոչ է անում Մոդրիչին խելքի գալ
 Լոնդոնի "Տոտենհեմի" գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշն իր մտահոգություն է հայտնել բրիտանական լրատվամիջոցներին այն փաստի վերաբերյալ, որ թիմի խորվաթ խաղացող Լուկա Մոդրիչը որոշել է ինքնակամ լքել թիմը և չի մեկնել ակումբի հետ Ամերիկա: "Մոդրիչը շատ տաղանդավոր խաղացող է: Ես նրան ցանկանում էի տեսնել դեռ "Չելսին" մարզելիս, սակայն այդ տրանսֆերը չստացվեց: Նա այնպիսի խաղացող է, ով կարող է վճռորոշ դերակատարում ունենալ ցանկացած թիմում: Բայց այն, որ խորվաթ ֆուտբոլիստը որոշել է ինքնակամ լքել մեր շարքերը, մեղմ ասած` այնքան էլ ողջունելի չէ ինձ համար, քանի որ դա մեծապես ազդում է խաղացողի վարկանիշի վրա, բացի այդ` այդ հանգամանքը շատ է զայրացրել ակումբի նախագահ  Դենիել Լևիին, ով նույնպես Ամերիկայում է, քանի որ կինը հիվանդ է",- ասել է պորտուգալացի մասնագետը` կոչ անելով Լուկա Մոդրիչին խելքի գալ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 401 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0