Home » 2012 » Հունվար » 1 » Վիլլաշ-Բոաշը կոչ է անում սատարել թիմին
16:09
Վիլլաշ-Բոաշը կոչ է անում սատարել թիմին
 Լոնդոնի "Չելսիի" գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշն այսօր առավոտյան հայտարարել է, որ 5-րդ հորիզոնականն այն դիրքը չէ, որտեղ պետք է հայտնվեր "արիստոկրատական" ակումբը Նոր տարում: "Մեր թիմը պետք է պայքարի միայն առաջին հորիզոնականի համար, այլ ոչ թե գտնվի 5-րդ տեղում: Կարծում եմ` պետք է ուղղակի սպասել: Ամեն բան կարող է փոփոխվել ընդամենը 48 ժամվա ընթացքում: Մենք կարող ենք հայտնվել 4-րդ հորիզոնականում, ինչն արդեն փոքրիկ հաղթանակ է: Մենք կշարունակենք պայքարել մանչեսթերյան թիմերի հետ չեմպիոն դառնալու համար, ուղղակի այդ պայքարում շատ կարևոր է, որ մեր կողքին լինի մեր երկրպագուն, որպեսզի կայունություն էլ լինի թիմում",-ասել է պորտուգալացին հանրահայտ Sky Sports լրատվամիջոցին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 386 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0