22:43 Վիլլաշ-Բոաշը վստահ է, որ Դրոգբան և Անելկան կմնան "Չելսիում" | |
Լոնդոնի "Չելսիի" գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշը բրիտանացի լրագրողներին վստահեցրել է, որ "արիստոկրատների" երկու առաջատար հարձակվողներ իվուարցի Դիդյե Դրոգբան և ֆրանսիացի Նիկոլյա Անելկան չեն պատրաստվում հեռանալ լոնդոնյան գրանդի շարքերից այս տրանսֆրային պատուհանի ընթացքում: Չնայած նրան, որ "կապույտների" իսպանացի հարձակվող Ֆեռնանդո Տորրեսի համար նոր խաղընկեր է գնվել (Խմբ. նկատի ունենք Ռոմելու Լուկակուին), պորտուգալացի մասնագետը դեռ չի ցանկանում հրաժարվել իվուարցուց և ֆրանսիացուց: Հեղինակավոր Goal.com սպորտային պորտալը մեջբերում է պորտուգալացի մասնագետի խոսքերը. "Դա ճիշտ չէ, որ նրանք ցանկանում են հեռանալ մեզանից: Դրոգբայի հետ մենք անպայման կերկարաձգենք պայմանագիրը, քանի որ նա մեր ակումբի մի մասնիկն է և հենց ինքն էլ է ցանկանում մնալ: Հենց այսպես էլ կլինի, քանի որ մենք շուտով նոր պայմանագիր կառաջարկենք նրան": | |
|
Total comments: 0 | |