Home » 2011 » Դեկտեմբեր » 1 » Վիլյան կարող է հեռանալ
08:40
Վիլյան կարող է հեռանալ
Անգլիական "Լիվերպուլը" լրջորեն մտադրված է ձեռք բերելու կատալոնական "Բարսելոնայի»" և Իսպանիայի ազգային հավաքականի ռեկորդակիր հարձակվող Դավիդ Վիլյային: Ըստ իսպանական մամուլի` անգլիական ակումբը 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը փորձելու է իրականացնել առաջիկա հունվարին, ավելին` "Լիվերպուլի" ղեկավարները պատրաստ են Վիլյայի համար առաջարկել 40 միլիոն եվրո:
  Հիշեցնենք, որ հարձակվողը 2010թ.-ին "Վալենսիայից" է տեղափոխվել "Բարսելոնա": Վիլյայի համար կատալոնացիները վճարել են հենց 40 միլիոն եվրո: Կապտանռնագույն մարզահագուստով անցկացրած 73 հանդիպման ընթացքում ֆուտբոլիստը դարձել է 31 գոլի հեղինակ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 523 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0