Home » 2011 » Դեկտեմբեր » 15 » Վիլյան կոտրել է ոտքը
22:37
Վիլյան կոտրել է ոտքը
 Հեղինակավոր AP լրատվական գործակալությունը հաղորդում է, որ կատալոնական "Բարսելոնայի" իսպանացի առաջքաշված հարձակվող Դավիդ Վիլյան "Ալ-Սադդի" ակումբի հետ "Աշխարհի ակումբային առաջնության" կիսաեզրակակիչ փուլի շրջանակներում այսօր կայացած խաղում վնասվածք է ստացել: Ըստ նախնական տեղեկույթունների` ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ձախ ոտքի մեծ սրնքոսկրի կոտրվածք: Վիլյան արդեն տեղափոխվել է մոտակա հիվանդանոցներից մեկը, որտեղ խորացված զննում կանցնի: Ըստ բժիշկների կանխատեսումների` հարձակվողը շարքից դուրս է եկել շուրջ կես տարով:
     Հավելենք, որ այս մրցաշրջանում հարձակվողը Իսպանիայի առաջնությունում 15 խաղ է անցկացրել և դարձել հինգ գոլի հեղինակ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 476 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 1