Home » 2012 » Նոյեմբեր » 28 » Վիլյանի և Մխիթարյանի տրանսֆերներն աճել են
21:07
Վիլյանի և Մխիթարյանի տրանսֆերներն աճել են
 Ընթացիկ մրցաշրջանում ցույց տված հաջող և արդյունավետ խաղի շնորհիվ (Ուկրաինայի առաջնությունում միանձնյա առաջատար, "Չեմպիոնների լիգայի" խաղարկությունում 1/8 եզրափակչի ուղեգիր) Դոնեցկի "Շախտյորի" առաջատար ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը զգալիորեն աճել է. այս մասին այսօր հաղորդում է Террикон կայքը:
   Գերմանական transfermarkt.de կայքի տեղեկացմամբ, հուլիս ամսից նոյեմբերն ընկած ժամանակահատվածում "հանքափորների" առաջատար ֆուտբոլիստների տրանսֆերայի գնի ընդհանուր աճը կազմել է 15.5 մլն եվրո: Ամենաշատն աճել են Հենրիխ Մխիթարյանի ու Վիլիանի տրանսֆերային արժեքները: Այս մրցաշրջանում ցույց տված փայլուն արդյունքների շնորհիվ նրանց արժեքներն աճել են 5-ական մլն եվրոյով: Այժմ Մխիթարյանի տրանսֆերը գնահատվումէ 17 մլն, իսկ Վիլիանի տրանսֆերը` 25 մլն եվրո:
   Մասնագետների ուշադրությունից չի վրիպել նաև "Շախտյորի" բրազիլացի կիսապաշտպանների` Ալեքս Տեյշեյրայի ու Ֆեռնանդինյոյի խաղը: "Հանքափորների" "29" համարի տրանսֆերային արժեքը աճել է 3.5 մլն եվրոյով, և այժմ կազմում է 11 մլն եվրո: Ինչ վերաբերում է Ֆեռնանդինյոյին, ապա նրա արժեքը մեծացել է 2 մլն-ով ու այժմ հավասար է ուղիղ 14 մլն եվրոյի:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 806 | Added by: Gag18 | Rating: 5.0/1
Total comments: 0