Home » 2011 » Հուլիս » 12 » "Վիլյառեալը" պատրաստ է լսել Ռոսսիին ցանկացողների բոլոր առաջարկները
19:18
"Վիլյառեալը" պատրաստ է լսել Ռոսսիին ցանկացողների բոլոր առաջարկները
 Իսպանական "Վիլյառեալի" նախագահ Ֆեռնանդո Ռոիգը հայտարարել է, որ պատրաստ է լսել Ռոսսիին ձեռք բերելու բոլոր առաջարկները: Իտալական հեղինակավոր Football Italia ռադիոկայանը մեջբերում է Ռոիգի խոսքերը. "Իսպանական "Պրիմերայի" 2011/12թթ. մրցաշրջանն արդեն մոտ է, այդ պատճառով բոլոր այն ակումբները, որոնք ցանկանում են ձեռք բերել մեր թոփ-մակարդակի ֆուտբոլիստներից որևէ մեկին, ապա մենք պատրաստ ենք լսելու բոլոր առաջարկները: Ներկայիս դրությամբ մենք որևէ պաշտոնական առաջարկ չենք ստացել Ժոան Կապդևիլյայի, Սանտի Կասորլայի կամ Ջուզեպպե Ռոսսիի տրանսֆերը ձեռք բերելու կապակցությամբ: Եթե մեր ակումբի խաղացողները հետաքրքրված են այլ ակումբներով և ցանկանում են հեռանալ "Վիլյառեալից", ապա նրանց գործակալները պետք է կապնվեն մեզ հետ":
Այս հայտարարությունն լսելուց հետո Թուրինի "Յուվենթուսի" ղեկավարությունը պետք է շուտափույթ գործողությունների անցնի, եթե, իհարկե, "Ծեր Սինյորան" ցանկանում է ակումբը համալրել "Վիլյառեալի" իտալացի հարձակվող Ջուզեպպե Ռոսսիով:
Նշենք, որ հենց թուրինյան ակումբի սպորտային տնօրեն Բեպպե Մարոտան է լրագրղնեին հայտնել, որ իրենք ցանկանում են գնել Ռոսսիին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 474 | Added by: Hayk | Tags: Սանտի Կասորլա, Ծեր Սինյորա, Ֆեռնանդո Ռոիգ, Football Italia, Վիլյառեալ, Թուրինի Յուվենթուս, Ջուզեպպե Ռոսսի, Ժոան Կապդևիլյա, իսպանական Պրիմերա | Rating: 5.0/1
Total comments: 0