Home » 2012 » Հունվար » 11 » Վինսենտ Կոմպանիին պատժել են
17:19
Վինսենտ Կոմպանիին պատժել են
 Բրիտանական Reuters պարբերականը հաղորդում է, որ անգլիական "Մանչեսթեր Սիթիի" առաջնային պաշտպան Վինսենտ Կոմպանին, ով Անգլիայի գավաթի 1/32 եզրափակչի շրջանակներում "Մանչեսթեր Յունայթեդի" հետ կայացած խաղում կոպիտ սահանկում էր կատարել "կարմիր սատանաների" երիտասարդ պորտուգալացի կիսապաշտպան Լուիշ Նանիի նկատմամբ, Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի կողմից պատժվել է 4 խաղով որակազրկման: Հայտարարության մեջ նշվում է, որ կոպիտ սահանկում կատարելու համար բերլգիացի պաշտպանը որակազրկվում է 3 խաղով, որին գումարելով ստացած կարմիր քարտը` որակազրկված խաղերի թիվը դառնում է 4:
     Հավելենք, որ այս որակազրկման պատճառով բելգիացի Կոմպանին բաց կթողնի անգլիական "Լիգայի գավաթի" շրջանակներում "Լիվերպ
ուլի" հետ կայանալիք երկու հանդիպումներնը, ինչպես նաև "Ուիգան Ատլետիկի" և "Տոտենհեմի" հետ կայանալիք հանդիպումները "Պրեմիեր լիգայի" շրջանակներում:
     Հիշեցնենք, որ "Մանչեսթեր Սիթի" - "Մանչեսթեր Յունայթեդ" հանդիպումն ավարտվել է հյուրերի` 3-2 հաշվով հաղթանակով:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 459 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0