Home » 2011 » Հուլիս » 25 » "Վոլֆսբուրգը" համալրում ունի
22:14
"Վոլֆսբուրգը" համալրում ունի
Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Տրեշը պաշտոնապես "Շտուտգարտից" տեղափոխվում է "Վոլֆսբուրգ". այս մասին հաղորդում է գերմանական Kicker պարբերականը: Ըստ պարբերականի` խաղացողը "գայլերի" հետ կնքել է 4-ամյա պայմանագիր: "Վոլֆսբուրգի" պաշտոնական կայքն էլ տեղեկացնում է, որ Տրեշն արդեն իր առաջին մարզումն է անցկացրել նոր ակումբի կազմում:
Հավելենք, որ Գերմանիայի "Բունդեսլիգայի" նախորդ առաջնությունում 23-ամյա Տրեշը "Շտուտգարտի" կազմում անց է կացրել 34 խաղ և դարձել 1 գոլի հեղինակ: Ավելի վաղ երիտասարդ կիսապաշտպանը ելույթ է ունեցել նաև "Մյունխեն-1860" թիմի կազմում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 435 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0