Home » 2011 » Հուլիս » 29 » Վուչինիչը երկընտրանքի առաջ է կանգնած
22:40
Վուչինիչը երկընտրանքի առաջ է կանգնած

Ինչպես տեղեկացնում են իտալական ԶԼՄ-ները, հռոմեական "Ռոման" և "Յուվենթուսը" համաձայնության են եկել "գայլերի" չեռնոգորացի խաղացող Միրկո Վուչինիչի տեղափոխության հարցում: Տրանսֆերը քննարկելու նպատակով հանդիպել էին հռոմեական ակումբի նախագահ Ռոբերտո Կապելին և թուրինցիների գործադիր տնօրեն Բեպպե Մարոտտան. այս մասին հաղորդում է Corriere dello Sport հանրահայտ պարբերականը:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում էին նաև անգլիական "Մանչեսթեր Յունայթեդն" ու "Տոտենհեմը" և խաղացողի տրանսֆերի դիմաց "Ռոմային" առաջարկում էին 15 մլն եվրո: Հավելենք, որ խաղացողն այժմ ընտրելու հնարավորություն ունի. գնալ Անգլիա, թե՞ մնալ Իտալիայում:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 428 | Added by: Hartsat | Tags: Ռոմա, Միրկո Վուչինիչ, Մանչեսթեր Յունայթեդ, Ֆուտբոլիստ, իտալական ԶԼՄ-ներ, Յուվենթուս, չեռնոգորացի, տրանսֆեր, Տոտենհեմ, Corriere Dello Sport | Rating: 5.0/1
Total comments: 0