Home » 2012 » Նոյեմբեր » 19 » Խաչատուրով. "Ինձ համար մեծ պատիվ կլինի խաղալ Հայաստանի հավաքականում"
01:03
Խաչատուրով. "Ինձ համար մեծ պատիվ կլինի խաղալ Հայաստանի հավաքականում"
Հայաստանի ազգային հավաքականի գրեթե նորեկ Արտյոմ Խաչատուրովը իր թիմի՝ "Շերիֆի" պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է նաև Հայաստանի ազգային ընտրանու մասին:
   - Ճի՞շտ է, որ որոշել եք խաղալ Հայաստանի ազգային հավաքականում:
  - Այո՛, դա այդպես է: Ինձ համար իրոք շատ մեծ պատիվ կլինի խաղալ Հայաստանի ազգային հավաքականում, քանի որ հայրս հայ է ու Հայաստանը հենց մեր հայրենիք է:
   - Իսկ ե՞րբ եք ընդունել այդ որոշումը:
  
- Երբ մեր "Շերիֆը" "Չեմպիոնների Լիգայի" շրջանակներում խաղում էր Երևանի "Ուլիսի" հետ, ինձ զանգահարեցին և առաջարկեցին խաղալ Հայաստանի ազգային ընտրանուց: Ես էլ խորհրդակցեցի ծնողներիս հետ և որոշումս կայացրեցի Հայաստանի ազգային հավաքականի օգտին:
   - Չե՞ք զղջում, որ չեք խաղալու Մոլդովայի երիտասարդական հավաքականում, որտեղ էլ թիմի ավագն էիք և գոլեր էիք խփում:
   - Անշուշտ, բայց պետք է աճել և առաջ գնալ: Երիտասարդականում ինձ ես լավ էի զգում: Կուրտիանը լավ էլ մրցունակ թիմ է ստեղծել, բայց ես պետք է առաջ գնամ:
   - Իսկ նոր թիմակիցներիդ հետ ընդհանուր լեզու ինչպե՞ս եք գտնելու: Հայերեն գիտե՞ք:
 
- Ոչ, հայերեն չգիտեմ, բայց աստիճանաբար դա էլ կսովորեմ: Հայաստանի ազգային հավաքականում շատ տղաներ էլ ռուսերեն գիտեն: Ֆուտբոլիստների և գլխավոր մարզչի հետ ընդհանուր լեզուն հաստատ կգտնենք:
  - Իսկ ինչպե՞ս եք վերաբերում Մոլդովայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոն Կարասայի այն պարզ խոսքերին, թե ապագայում դեռևս Ձեզ կհրավիրեր ազգային հավաքական:
  - Գիտեք ինչ, եթե ինձ ցանկանում էին հրավիրել հավաքական, դա արդեն արած կլինեին: Զարմանալի է, որ այդ մասին նոր սկսեցին խոսել: Կրկնեմ. եթե ցանկություն կար, ապա հրավիրած կլինեին: Կասկածում եմ, որ ես այնտեղ պետք էի:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 646 | Added by: Gag18 | Rating: 5.0/1
Total comments: 0