Home » 2012 » Ապրիլ » 14 » Խավի Մարտինեսը մազերը կներկի վարդագույն գույնով, եթե...
18:25
Խավի Մարտինեսը մազերը կներկի վարդագույն գույնով, եթե...
 Հեղինակավոր Goal.com սպորտային պորտալը տեղեկացնում է, որ Բիլբաոյի "Ատլետիկի" երիտասարդ կիսապաշտպան Խավի Մարտինեսը բացառիկ խոստում է տվել թիմի երկրպագուներին. եթե "Ատլետիկը" կարողանա այս մրցաշրջանում որևէ տիտղոս նվաճել, ապա մեկ տարի շարունակ մազերը կներկի վարդագույն գույնով:
     Հիշեցնենք, որ Բիլբաոյի "Ատլետիկն" այս մրցաշրջանում կարող է ամենաշատը 2 տիտղոս նվաճել. թիմը դուրս է եկել "Եվրոպայի լիգայի" կիսաեզրափակիչ և Իսպանիայի գավաթի եզրափակիչ (Խմբ. նշենք, որ Իսպանիայի գավաթի եզրափակչի շրջանակներում թիմը մրցելու է կատալոնական "Բարսելոնայի" հետ):
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 507 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0