Home » 2011 » Հուլիս » 28 » Խավիեր Էրնանդեսը թեթևակի վնասվածք է ստացել
00:16
Խավիեր Էրնանդեսը թեթևակի վնասվածք է ստացել
 Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" և Մեքսիկայի ազգային ընտրանու հարձակվող Խավիեր Էրնանդեսը մրցաշրջանի նախապատրաստական հավաքներից մեկի ժամանակ ուղեղի ցնցում է ստացել: "Յունայթեդի" պաշտոնական կայքից տեղեկացնում են, որ արվում է ամեն ինչ, որպեսզի Չիչարիտոն հնարավորինս շուտ վերադառնա ֆուտբոլային խաղադաշտ:
Նշենք, որ "Մանչեսթեր Յունայթեդն" այժմ գտնվում է ԱՄՆ-ում, և այսօր առավոտյան 5:30-ին ընկերական հանդիպում է անցկացնելու Միացյալ նահանգների առաջնության աստղերի հետ` "Կոսմոս" թիմի հետ, որի կազմում են նաև Ռաֆա Մարկեսը, Դևիդ Բեքեմն ու Թյերի Անրին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 498 | Added by: mu | Tags: ԱՄՆ, ուղեղի ցնցում, Դևիդ Բեքեմ, Մանչեսթեր Յունայթեդ, Չիչարիտո, Կոսմոս, Խավիեր Էրնանդես, հարձակվող, Մեքսիկայի ազգային ընտրանի | Rating: 5.0/3
Total comments: 0