Home » 2012 » Հունվար » 26 » "Խելագարին" արգելում են խոսել
23:35
"Խելագարին" արգելում են խոսել
 Օրերս Անգլիայի Ֆուտբոլային Ասոցիացիան զգուշացրել է "Պրեմիեր լիգայի" նորեկ "ՔՊՌ"-ի ավագ Ջոուի Բարթոնին (Խմբ. նա Անգլիայում հայտնի է "խելագար" մականվամբ) իր Twitter միկրոբլոգային էջում գրառումներ անել անգլիական ֆուտբոլի վերաբերյալ` գուշակելով այս կամ այն մրցավեճի արդյունքը: Հարկ է նշել, որ անցած շաբաթ Ջուի Բարթոնն ուղղակի նշել էր, որ "Տոտենհեմը" կպարտվի "Մանչեսթեր Սիթին", իսկ "Մանչեսթեր Յունայթեդը" առավելության կհասնի "Արսենալի" հետ խաղում:
 "Ինձ արգելում են իմ կարծիքն արտահայտել այս կամ այն խաղի վերաբերյալ: Դա չլսված տխմարություն է: Գուցե Ֆուտբոլային Ասոցիացիայում այսօր միայն ծերուկներ են վխտում, ում համար դեռևս արդիական է Հիտլերյան բռնատիրական ոճը",- ասել է անգլիական ֆուտբոլի գիտակ "Խելագարը":


Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 423 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0