10:52 Խորխե Վալդանո. "Չեմ կարծում, որ որևէ մեկը հպարտանում է Մոուրինյոյի արարքով" | |
Մադրիդի "Ռեալի" նախկին մարզական տնօրեն Խորխե Վալդանոն իսպանացի լրագրողների հետ խոսել է "սերուցքայինների" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի՝ կատալոնական "Բարսելոնայի" դեմ Սուպերգավաթային 2-րդ պատասխան խաղում ցուցադրած ծանր վարքագծի մասին: Հիշեցնենք, որ Մոուրինյոն մատը մտցրել էր "Բարսելոնայի" մարզչական շտաբի անդամ, Խոսեպ Գվարդիոլայի օգնական Տիտո Վիլանովայի աչքը: Վալդանոն ասել է. "Այն, ինչ տեղի է ունեցել, պատվաբեր չէ "Ռեալին" ու Մոուրինյոյին: Չեմ կարծում, թե որևէ մեկը հպարտ է: Մոուրինյոն եկել է մի թիմ, որն ունի 109 տարվա պատմություն, և հիմա, կարծես թե նա թիմին է ցուցադրում մի շատ պինդ ու սոլիդ մշակույթ: Դա պատվաբեր չէ մեզ": | |
|
Total comments: 1 | |
| |