Home » 2011 » Հուլիս » 10 » Ըստ Ադեբայորի՝ "Սիթիում" տղամարդկություն չկա
10:02
Ըստ Ադեբայորի՝ "Սիթիում" տղամարդկություն չկա
 Անգլիական "Մանչեսթեր Սիթիի" տոգոլեզցի հարձակվող Էմանուել Ադեբայորը մեղադրել է անգլիական ակումբի ղեկավարությանը այն բանի մեջ, որ նրանցից ոչ մեկ չի համարձակվում իրեն անձամբ ասել, որ ինքն այլևս պետք չէ ակումբին։ Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի վերջնամասը 27-ամյա հարձակվողը վարձավճարով անցկացրել է Մադրիդի "Ռեալում" և վարձավճարի ավարտից հետո հայտարարել է, որ ուրախ կլիներ շարունակել խաղալ իսպանական ակումբում։
Ըստ անգլիական մամուլում տարածված լուրերի՝ նրանով հետաքրքրված է նաև Լոնդոնի "Տոտենհեմը"։ Ադեբայորը չի ընդգրկվել այն ֆուտբոլիստների ցուցակում, ովքեր "Սիթիի" հետ մեկնել են Ամերիկա ֆուտբոլային շրջագայության, ինչից հետո էլ նա քննադատությամբ է հանդես եկել The Sun թերթի լրագրողի հետ հարցազրույցում։
"Դա շատ ցավալի և վիրավորական է, և շատ բան է ասում "Սիթիի" ղեկավարության մասին։ Մի կողմից նրանք ցանկանում են դառնալ աշխարհի ամենահզոր, ամենահաջողակ թիմերից մեկը, սակայն մարդիկ, ովքեր ղեկավարում են ակումբը չեն գործում այնպես, ինչպես պետք է այդ ամենին հասնելու համար։ Ակումբում ոչ ոք տղամարդկություն չունի, որպեսզի դեմ առ դեմ խոսի ինձ հետ և ամեն ինչ բացատրի։ Ես նամակ եմ ստացել Բրայան Մարվուդայի քարտուղարից, որտեղ ասվում է, որ ես պետք է ներկա գտնվեմ մարզմանը հուլիսի 9-ին։ Սակայն, երբ ես խոսեցի խաղացողների հետ, պարզ դարձավ, որ առաջին թիմը հուլիսի 8-ին մեկնում է ԱՄՆ-ով շրջագայության։ Պարզ է, որ ես ակումբին պետք չեմ, բայց ոչ ոք նույնիսկ չի զանգել ինձ։ Մարվուդը միայն կարողացել է խնդրել քարտուղարին ինձ նամակ ուղարկել",-զայրացած հայտարարել է Ադեբայորը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 428 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 1